|
Նախագծի մասին
Tempus նախագծի անվանումը. Բարձրագույն կրթության համակարգի զարգացումը սոցիալական գործընկերության բարելավման և հումանիտար գիտությունների մրցունակության համար
Նախագծի համարը. 159338-TEMPUS-1-2009-1-LV-TEMPUS-SMHES
Նախագծի հակիրճ անվանումը: HESDeSPI
Նախագծի տևողությունը. Հունվար 2010 – Հունվար 2013
Եվրոպական Միության կողմից ֆինանսավորելու գործիքը. TEMPUS
Թիրախային խումբ. Գործընկեր համալսարանների վարչական և դասախոսական անձնակազմ, ուսանողներ, տարածաշրջանային համալսարաններ, սոցիալական գործընկերներ, պաշտոնյաններ:
Նախագծի հիմնական նպատակն է մշակել միասնական, մատչելի և հաջողված մեթոդաբանական առաջարկությունների համակարգ, որոնք կբարձրացնեն հումանիտար գիտությունների մրցունակությունը և կաջակցեն նրանում սոցիալական գործընկերների ներգրավմանը:
Հատուկ խնդիրներ.
- Հումանիտար գիտությունների ոլորտում, ներառյալ մշակույթը և արվեստը, հաստատել համագործակցություն Ուկրաինայի, Մոլդավիայի, Հայաստանի, Վրաստանի և Եվրոպական Միության համալսարանների ու սոցիալական գործընկերների միջև` կրթական մոտեցումների կատարելագործման նպատակով,
- Աջակցել գործընկեր երկրներին ներկա իրավիճակը գնահատելու գործում` իրենց ուսումնական ծրագրերում և մեթոդաբանության մեջ նոր ուղղություններ շեշտադրելու և Եվրոպական Միության համալսարանների և սոցիալական գործընկերների լավագույն պրակտիկայի հիման վրա անհրաժեշտ փոփոխություններ կատարելու նպատակով,
- Մշակել կրթական մոտեցմանը վերաբերող մեթոդաբանական առաջարկություններ` հումանիտար գիտությունների մրցունակության մեջ սոցիալական գործընկերությունը բարելավելու նպատակով,
- Մշակույթի ոլորտում մշակույթի կառավարիչի համար մշակել մասնագիտական ստանդարտներ և նորացնել համապատասխան ուսումնական ծրագրերը` երաշխավորելու համար մեթոդական առաջարկությունների կիրառելիությունը:
- Մշակել նյութեր` Եվրոպական Որակավորումների Շրջանակում ընդգրկվելու նպատակով,
- Ապահովել համապատասխան նախարարությունների, ոլորտի գործատու կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների մասնակցությունը կրթական մոտեցման մեթոդաբանության մշակման գործում,
- Տարածել նախագծում ձեռք բերված փորձը ակադեմիական և մասնագիտական կապերի և գործընկերների միջոցով:
Դրամաշնորհի պատասխանատու. Տեղեկատվական համակարգերի կառավարման ինստիտուտ, ISMA, Լատվիա
Համակարգող. Սնիեձե Յոմա /Sniedze Joma/
Կապը. հեռ. + 371 67089878
Էլեկտրոնային հասցե. Sniedze.Joma@isma.lv
|
|